Sputnik Արմենիա․ 2024 թվականին ԵԱՏՄ–ի ՀՆԱ–ն աճել է 4.5 տոկոսով. Միշուստին
Եվրասիական տնտեսական միությունում աստիճանաբար մեծ տարածում են ձեռք բերում մարկետփլեյսները։ Այս մասին այսօր Մոսկվայում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ միության անդամ պետությունների ղեկավարները հաստատել էին մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք զգալիորեն կհեշտացնեն հայտարարագրման գործընթացները և միության սահմանով ապրանքների տեղափոխման կարգը:
«Գործընկերներին կոչ ենք անում անհապաղ ավարտել համապատասխան արձանագրության վավերացումը»,– նշեց Միշուստինը:
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik Արմենիա