Վրաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանի հետ սահմանին տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար

Վրաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանի հետ սահմանին տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար

Սահմանի Նինոծմինդա-Հայաստան հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների շարժումը։ Բուքի, սահմանափակ տեսանելիության պատճառով սահմանափակված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ախալցխա-Նինոծմինդա միջազգային ավտոճանապարհի (ՀՀ սահման) 90–112 կմ հատվածում (Նինոծմինդա-Հայաստան սահման)։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Բացի այդ, ավտոճանապարհի 1-89 կմ (Ախալցխա-Նինոծմինդա) հատվածում երթևեկությունն ազատ է։