NEWS.am. «Գում»-ի շուկայի մոտից ձերբակալված մսավաճառները մինչև այս պահը շարունակում են մնալ անազատության մեջ
«Գում»-ի շուկայի մոտից ձերբակալված մսավաճառները մինչև այս պահը շարունակում են մնալ անազատության մեջ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց մսավաճառներից մեկը՝ նշելով, որ ձերբակալվածների հետ կապ չկա, այլ տեղեկություն այս պահի դրությամբ չունեն։
Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել վաղը, արդյո՞ք ամեն օրվա նման իրենց ապրանքը շուկա են տանելու, մսավաճառը պատասխանեց.
«Այո, տեսնենք՝ կրկին անակնկալ շրջայցի կգա՞ն»,-ասաց նա: