Եվրասիական երկրների աշխատանքի տեսչական կառույցների տարածաշրջանային դաշինքը Երևանում ամփոփեց 2024 թվականի աշխատանքները

Եվրասիական երկրների աշխատանքի տեսչական կառույցների տարածաշրջանային դաշինքը Երևանում ամփոփեց 2024 թվականի աշխատանքները

Երևանում դեկտեմբերի 13-ին անցկացվեց Եվրասիական երկրների աշխատանքի տեսչական կառույցների տարածաշրջանային դաշինքի՝ 2024 թվականի ամփոփիչ համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցներն ամփոփեցին այս կառույցում Հայաստանի նախագահության տարվա արդյունքները, քննարկեցին կատարած աշխատանքները, նշմարեցին հետագա անելիքները։  

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում այս կառույցում Հայաստանի նախագահության տարին։ 

«Քննարկեցինք տարվա ընթացքում նախատեսված ծրագրերի և գործողությունների կատարման ընթացքը։ Յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր մասով կատարած օրենսդրական փոփոխությունները և կատարած աշխատանքները։ Քննարկեցինք նաև մեր հետագա գործողությունների ծրագիրը։ Այս տարի կառույցի շրջանակում նոր որոշումներ չեն կայացվել։ Հայաստանի նախագահությունը համարում եմ դրական։ Կարծում եմ՝ կազմակերպության անդամները դժգոհ չեն մեր նախագահությունից»,- նշեց Սլավիկ Սարգսյանը։ 

Նյութն՝ ամբողջությամբ՝ Արմենպրես