Վրաստանը հաջողությամբ կրթական ծառայություններ է «արտահանում» . այստեղ սովորում է 25,000 օտարերկրացի ուսանող

2022/23թթ-ին Վրաստանում օտարերկրացի ուսանողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 43%-ով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Մոդեքս խորհրդատվական ընկերության տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
Ըստ նրա՝ վրացիները կրթական ծառայությունների մատուցումը մեծ բիզնես են դարձրել, այդ թվում ներգրավելով օտարերկրյա ներդրումներ, ու ակտիվորեն ուսանողներ են ներգրավում զարգացող երկրներից` Աֆրիկայից մինչև Ֆիլիպիններ։
Հ․ Ֆանյանի ներկայացրած համեմատական տվյալներով՝ 2022/23 ուսումնական տարում Հայաստանի և Վրաստանի կրթության ոլորտներն ունեցել են հետևալ պատկերը․
Բուհերի քանակը - Հայաստան 54, Վրաստան՝ 62, որից 43-ը մասնավոր են,Ուսանողների քանակը - Հայաստան 71.7 հազ․, Վրաստան՝ 50.1 հազ․,Ուսանողների ընդհանուր թվի մեջ օտարերկրացիների մասնաբաժինը - Հայաստան 7.8%, Վրաստան՝ 50.1%,Ուսանողների ընդհանուր թվի մեջ ոչ պետական բուհերում սովորող ուսանողների մասնաբաժինը - Հայաստան 17.5%, Վրաստան՝ 41.3%:
Իսկ թե ինչպե՞ս է դա ստացվում, տնտեսագետը թվարկում է․
« 1.Մենք կրթության պետական ծրագրով «կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը» հայտարարում ենք ռազմավարական ուղղություն, բայց 3 մլրդ դոլար ենք հատկացնում Ակադեմիական քաղաքի ստեղծմանը, որի effectiveness-ն ու efficiency-ն հարցականի տակ են, այս ռազմավարական ուղղության և, առհասարակ, կրթության պետական ծրագրի ռազմավարական նպատակների համատեքստում։
2.Ունենք մասնավոր բուհերում կրթության որակի խնդիր, բայց փոխանակ խնդիրը լուծենք՝ վերահսկողության արդյունավետության բարձրացման և մեր կրթական ոլորտ օտարերկրյա ռազմավարական ներդրողներ ներգրավելու միջոցով, հայտարարում ենք, որ Հայաստանում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք Բուհ․․․
3.Մինչ Վրաստանը մասնավոր կապիտալ է ներգրավում կրթական ոլորտ, ստեղծելով՝ Free University of Georgia, University of Georgia, ISET և այլն, մենք Ամերիկյան համալսարանին թույլտվություն չենք տալիս նոր կամպուս կառուցելու քաղաքի կենտրոնում․․․
4. Մասնավոր կրթական հաստատություններից մինչև վերջերս պահանջում էինք ֆիզկուլտ դահլիճ ունենալ, միջազգային մակարդակի executive կրթական ծրագիրն էլ արտոնագրելու համար պահանջում ենք տեղեկանք բերել կազմակերպություններից, որ այդ մակարդակի ուսանողները իրենց մոտ կարող են, ներողություն արտահայտությանս, արտադրական պրակտիկա անցնել․․․
ՀԳ 1. Մասնավոր համալսարանում հենց միջանցքում տեսա, որ մի մահմեդական ուսանող աղոթք է անում, դժվար եմ պատկերացնում, թե ոնց է մեր հասարակությունը այդպիսի բաները հանդուրժելու, ինչը կրիտիկական է այս համատեքստում...
ՀԳ 2. Մեզ մոտ հաճախ նույնիսկ պետական այրերը և տնտեսագետներն են արտահանում ասելով հասկանում բացառապես ապրանքների արտահանումը, այնինչ ծառայությունների արտահանումը, եթե չասեմ ավել, ապա ոչ պակաս կարևորություն ունի․․
ՀԳ 3. Մեզ մոտ, նույնիսկ պետական համակարգում, գերակայող է դեռ այն ընկալումը, որ առողջապահությունը, կրթությունը ոչ թե բիզնես են, այլ սոցիալական ոլորտ, ինչը խիստ վտանգավոր է, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով․․․ »։