Մոտ 200 հավաստագիր և միայն 2 իրացում․ ինչու է արցախցիների բնակապահովման ծրագիրը դանդաղում

Մոտ 200 հավաստագիր և միայն 2 իրացում․ ինչու է արցախցիների բնակապահովման ծրագիրը դանդաղում
Հունիսից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որը պաշտոնյաների գնահատմամբ՝ ՀՀ-ի պատմության ամենաթանկ պետական սոցիալական աջակցության ծրագիրն է։ Ի՞նչն է խանգարում բռնի տեղահանվածներին օգտվել ծրագրից։
Վերջին տվյալներով՝ արցախցիների բնակարանային ապահովման ծրագրով մոտ 200 հաստատված հավաստագիր կա, որոնցից իրացվել է միայն 2-ը։ Սա այն դեպքում, երբ կառավարության հաշվարկներով ծրագրի պոտենցիալ շահառու է 25 հազար ընտանիք։ Ծրագրի ընթացքի, խնդիրների ու ակնկալիքների մասին զրուցել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
Պասիվություն կա
Նոր ծրագրի դիմելիության հարցում պասիվություն կա։ Գայանե Ղարագյոզյանը նկատում է՝ ծրագրի համար դիմելիության ցուցանիշը գրեթե նույնական է ՀՀ քաղաքացիություն ստացածների ցուցանիշի հետ։
«Այսինքն՝ մենք այս պահին խնդիր ունենք տեղահանված մեր հայրենակիցների շրջանում քաղաքացիություն ստանալու պրոցեսը խրախուսելու և արագացնելու, որ դիմեն, ստանան քաղաքացիություն, այնուհետև դիմեն բնակապահովման ծրագրին»,- նշում է Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ այս պահին մոտ 1500-1600 դիմում կա, որը շուրջ 5000 անձի տվյալ է (ՄՔԾ նոյեմբերի 29-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ, անչափահասների թիվը չի հաշվարկվում)։
Բավականին բարձր է մերժված դիմումների վիճակագրությունը․ արդեն մոտ 1000 դիմում է մերժվել։
«Սա նշանակում է, որ ընտանիքի անդամներից առնվազն մեկը չի բավարարում ծրագրի հիմնական պայմանները։ Մերժումները հիմնականում 2 պատճառով են՝ առնվազն 1 անդամ չունի ՀՀ քաղաքացիություն, կամ չունի տեղահանվածի կարգավիճակ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում (այստեղ փոփոխություն է նախապատրաստվում, ըստ որի՝ ՄՔԾ շտեմարանից բացի հաշվի են առնվելու նաև Արցախի օպերատիվ շտաբի տվյալները, քանի որ 2020թ․-ից հետո տեղահանվածների տվյալները հենց այդ ցուցակներում են)»,- նշում է Ղարագյոզյանը։
Մերժումներ են լինում նաև սեփականություն ունենալու, թերի ընտանիքի կազմով պայմանավորված. պարտադիր պայման է, որ ընտանիքի որևէ անդամ չունենա 2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ և ծրագրին դիմելու օրվա դրությամբ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով իրեն պատկանող սեփականություն (խոսքը հիմնական կազմի մասին է՝ ամուսիններ և անչափահաս երեխաներ)։
«Մենք ստուգումներ ենք անում, եթե բնակմակերեսը յուրաքանչյուր անդամի հաշվով 12 քառակուսուց պակաս է, դա չենք դիտարկում, որ ընտանիքն ունի գույք և թողնում ենք դիմել ծրագրին»,- հավելում է Ղարագյոզյանը։
Մերժումը վերջնական չի համարվում․ դիմողին հնարավորություն է տրվում լրացնելու անհրաժեշտ փաստաթղթերը և կրկին դիմում լրացնելու։
«Սա նշանակում է, որ մեր մերժված դիմումների վիճակագրական թվի մեջ կան դիմումներ, որոնք արդեն հաստատվել են, և կան դիմումներ, որոնք մի քանի անգամ են մերժվել տարբեր պատճառներով»,- բացատրում է Ղարագյոզյանը։
Դիմումների ընդունման ամբողջ գործընթացը կազմակերպվում է ինքնաշխատ եղանակով․ անհրաժեշտ տվյալները ստացվում են հարակից տեղեկատվական շտեմարաններից, այլ գերատեսչություններից։ Օրինակ` Կադաստրի պետական կոմիտեից ճշտվում է սեփականություն ունենալու հանգամանքը, ՔԿԱԳ-ից՝ ծնունդների, մահերի, ամուսնությունների, ամուսնալուծությունների վերաբերյալ տեղեկատվությունը և այլն։ Այս ամբողջ ընթացքը պետք է զբաղեցնի առավելագույնը 10 աշխատանքային օր։ Որոշակի տեխնիկական խնդիրներ կային, որոնք ևս դանդաղեցնում էին ընթացքը։
Շեշտում է՝ գործընթացը բարդ է, բայց պատասխանատուները վրիպելու իրավունք չունեն՝ ո՛չ մերժման, ո՛չ հաստատման հարցում։ Պետբյուջեից ծախսվող հսկայական գումարները պետք է նպատակային ծախսվեն։
Ինչու՞ են քիչ դիմում արցախցիները և ինչից են դժգոհում
Դիմելիության ցածր ցուցանիշի գլխավոր պատճառը ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պայմանն է։ Այս հարցի շուրջ տարբեր միֆեր են հյուսված, որոնք հետ են պահում արցախցիներին այդ որոշումից։ Օրինակ` ոմանք կարծում են, թե ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհնար կդառնա կամ կդժվարանա Արցախ մի օր վերադառնալու հնարավորությունը, կամ այսպիսով կզրկվեն Արցախում ունեցած գույքային իրավունքներից։ Մյուս կողմն էլ հոգեբանական է՝ համարում են, թե այդպիսով դավաճանում են իրենց ինքնությանը։
Ծրագրին չդիմելն արցախցիների մի մասն էլ պատճառաբանում է աջակցության փոքր չափով, ինչը, ըստ պատասխանատուների, իրական հիմք չունի։
«Ասում են՝ դա շատ քիչ է, հատկապես երբ խոսում ենք փոքր կազմով ընտանիքների մասին, բայց այստեղ էլ պետությունը տալիս է մի քանի հնարավորություն։ Եթե ունես հնարավորություն հասանելիք աջակցության վրան գումար ավելացնելու, ապա կարող ես դա անել, եթե ոչ, ապա միևնույն է՝ կարող ես հատկացվող գումարով բնակարան ձեռք բերել մարզերում»,- նշում է Ղարագյոզյանը։
Հիշեցնենք՝ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու) տրվում 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։
Ինչպե՞ս է հավաստագիրն իրացվում
Հավաստագիրը ստանալուց հետո շահառուն 1 տարի ժամանակ ունի ընտրելու տունն իր նախընտրած բնակավայրում։
Ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru