armlur. Աշտարակի ոստիկանապետին ասել են դիմում գրել

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանին ասել են ազատման դիմում գրել։ Այդ մասին գրում է ArmLur.am-ը։
«Չի բացառվում, որ վերջինիս տրված այս հրահանգը կապված լինի դեկտեմբերի 16-ի աղմկահարույց բացահայտման հետ, որն էլ կապված է Արագածոտնի մարզպետի օգնականի հետ։
Ըստ տարածված լուրերի՝ նա կասկածվում է թմրանյութերի օգտագործման մեջ»,-ասվում է լուրում։
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժին էին տեղափոխել: