Վերին Լարսում կուտակված է շուրջ 700 հայկական բեռնատար

«Վերին Լարս» անցակետում մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1,891 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 690-ը հայկական են։