Sputnik. Հաստատվել է ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը

Sputnik. Հաստատվել է  ՌԴ դեմ  ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 16 ֆիզիկական անձանց և 3 կազմակերպությունների դեմ Եվրոպայի և երրորդ երկրների նկատմամբ «ապակայունացնող գործողությունների» համար, հայտնում է ԵՄ պաշտոնական ամսագիրը:
Մասնավորապես, սահմանափակումներ են մտցվել ՌԴ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Լարիսա Դոլինայի, մեդիամենեջեր Թինա Կանդելակիի, քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչևի, ինչպես նաև մի քանի գործարարների («Գազպրոմֆլոտ», «Գազպրոմ ԲՀԳ (բնական հեղուկ գազի) տեխնոլոգիաներ», «Գազստրոյպրոմ», «Ռոսնեֆտեֆլոտ», «Փրայմ Շիփինգ» և «Ինվեստնեֆտետրեյդ» ղեկավարներ) և, ինչպես պնդում են ԵՄ-ում, «Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների» դեմ:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 3 կազմակերպություն, մասնավորապես «Utair» ավիաընկերությունը, «Աֆրիկյան նախաձեռնությունը» և «ՊԻԿ» զարգացման ընկերությունը:
ԵՄ փաստաթղթում տրված է հետևյալ ձևակերպումը. սահմանափակող միջոցներ են սահմանվել «նրանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանի կառավարության գործողություններում և քաղաքականության մեջ, որոնք խաթարում են ԵՄ-ի և նրա անդամների հիմնարար արժեքները, անվտանգությունը, կայունությունը, անկախությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև հիբրիդային գործունեության միջոցով`միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների արժեքները»:
Ընդհանուր առմամբ, անձնական սահմանափակումների տակ, որոնք ներառում են ԵՄ ուղևորություններ արգելքը և ակտիվների սառեցումը, հայտնվել է ևս 84–ը, այդ թվում՝ 54 անհատ (զինվորականներ, էներգետիկ ընկերությունների ղեկավարներ, պաշտոնյաներ, մեդիակառույցների ներկայացուցիչներ) և 30 կազմակերպություն (ռուսաստանյան պաշտպանական, բեռնափոխադրող ընկերություններ, «քիմիական գործարան և ռուսական քաղաքացիական ավիաընկերություն»), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը՝ Sputnik