EV հարցում. էլեկտրոմոբիլների վարորդների 92%-ը չի վերադառնա բենզինով աշխատող մեքենաներ

EV հարցում. էլեկտրոմոբիլների վարորդների 92%-ը չի վերադառնա բենզինով աշխատող մեքենաներ

Էլեկտրական մեքենաները անաղմուկ են, արագ և տեխնիկապես հագեցած: Այդ առավելությունները լրջագույն տպավորություն են թողնում սեփականատերերի վրա: Նրանցից շատ քչերը, եթե իհարկե այդպիսիք լինեն, էլեկտրոմոբիլից հետո կվերադառնան ներքին այրման շարժիչով մեքենային: Սա է վկայում Global EV Alliance-ի կողմից հրապարակված նոր հետազոտությունը:

Հետազոտությունը ներառում է էլեկտրական մեքենաների 23 հազար սեփականատիրոջ պատասխան աշխարհի 18 երկրից: Հարցվածների 92%-ն ասել է, որ հավատարիմ կմնա էլեկտրական մեքենաներին՝ իրենց հաջորդ ավտոմեքենան գնելիս: Ընդամենը 1%-ը կվերադառնա բենզինին կամ դիզելային վառելիքին, իսկ 4%-ը կընտրեր հիբրիդայինը: Ուշագրավ է, որ այս ամառ հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է՝ յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին նախընտրում է էլեկտրոմոբիլ:

«Այս արդյունքները հաստատում են, որ EV (էլեկտրամոբիլ) վարորդները շատ գոհ են իրենց ընտրությունից, և որ EV ժողովրդականության անկման մասին խոսակցությունները խիստ չափազանցված են», – նկատում է նորվեգական Էլեկտրասարքավորումների ասոցիացիայի գլխավոր քարտուղարի օգնական Փիթեր Հագնելանդը:

Գործառնական ավելի ցածր ծախսեր, ավելի բարենպաստ կլիմայական աշխատանք և աշխատանքային աղմուկի բացակայություն. ահա թե ինչու են հարցվածներն ընտրել էլեկտրական փոխադրամիջոցներ: Պարզվել է նաև, որ հարցվածների 72%-ը մեքենան լիցքավորում է տանը, միայն 13%-ն է ասել, որ օգտվում է հանրային արագ լիցքավորման ցանցից, և միայն 7%-ն է ասել, որ օգտագործել է հանրային կայանման AC լիցքավորիչներ:

Իսկ որն է էլեկտրոմոբիլների բացասական կողմը, հարցվածները մտաբերել են՝ «արագ լիցքավորիչների ծածկույթը վատ է», «լիցքավորումը ժամանակատար է» և «լիցքավորիչները հաճախ նպատակին չեն ծառայում»:

Բրազիլիայում EV վարորդները միաձայն հաստատում են, որ երկար ճանապարհորդությունը էլեկտրոմոբիլով պահանջում է ավելի շատ պլանավորում, մինչդեռ Գերմանիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից հարցվածները մեծ տարբերություն չեն նկատել: Նորվեգացի վարորդները մտահոգությունների ցուցանիշը, սակայն, միջինից բարձր է:

Արագ լիցքավորմանը սպասելիս հերթերն իսկական խնդիր է այն տարածքներում, որտեղ լիցքավորման ցանցերի ընդլայնումը համահունչ չէ EV պահանջարկի աճին: Այնուամենայնիվ, հարցվածների միայն 3%-ին է դա անհանգստացնում, մինչդեռ 40%-ը և 28%-ը նշել են, որ դա իրենց համար հազվադեպ է խնդիր լինում կամ խնդրահարույց չէ ընդհանրապես: Ավելի տարածված խնդիր է լիցքավորիչների չաշխատելը, ինչի մասին հայտնել է հարցվածների 27%-ը, իսկ 5%-ը նշել է, որ դա հաճախ է պատահում:

Աղբյուրը՝ b24.am