«Plug and Play»-ի կողմից իրականացվող աքսելերացիոն ծրագիր․7-րդ շաբաթվա ամփոփում

«Plug and Play»-ի կողմից իրականացվող աքսելերացիոն ծրագիր․7-րդ շաբաթվա ամփոփում
Հայաստանյան 20 ստարտափ շարունակում է մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Աքսելերացիոն ծրագրին», որն անցկացնում է «Plug and Play» միջազգային հեղինակավոր ընկերությունը:
Ծրագրի 7-րդ շաբաթվա դասերի թեմաներն էին՝ «Թվերի կախարդանքը» (The magic of numbers), «Հարկային քաղաքականություն համաշխարհային ստարտափների համար. համապատասխանություն և ռազմավարություն» (Tax Policy for Global Startups: Compliance and Strategy) և «Դրամահավաքիընթացքը» (The Fundraising Journey) թեմաներով։
Դասընթացները վարել են Հուսեյն Մուրադը, որն ունի 20+ տարվա փորձ միջազգային բանկային, ֆինանսական կառավարման և տեխնոլոգիաների ոլորտում, Դինար Այու Ադելինը՝ ավելի քան տասնամյա փորձով միջազգային հարկման, հարկային քաղաքականության և տրանսֆերային գնագոյացման ոլորտում և Մարտին Գիկովը՝ FinGrow Bulgaria վենչուրային խորհրդատվական ընկերության համահիմնադիրը և Բուլղարիայում EIF-ի Jeremy ծրագրի խորհրդի նախագահը: