Եթե հասցնենք, հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը. Դավիթ Առուշանյան

Եթե հասցնենք, հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը. Դավիթ Առուշանյան

Ես արդեն մանդատս վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին, որը կարող է հաստատվել 7 օր հետո. Եթե հասցնենք, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը: Այս մասին ասել է  ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

Հարցին՝ ինչի՞ց էր դժգոհ վարչապետ նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանից, նա պատասխանեց. «Պարոն Մուրադյանը դուրս է եկել իր դիմումի համաձայն: Վարչապետը կառավարության նիստում ասաց, որ Մուրադյանը դուր է գալիս իր դիմումի համաձայն՝ հետագա հեռանկարով: Թե ինչից էր դժգոհ, ինչ խնդիրներ կային, չեմ կարող ասել»: