Զանգվածային գողանում են Viber հաշիվներ. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ զանգվածային գողանում են Viber հաշիվներ։
Նա նշում է, որ արդեն շատերի հաշիվներն են գողացել։
«Ինչն են անում. հաղորդագրություն է գալիս, իբրև List.am-ից։ Կարող է այլ տեղից էլ գա։ Ասում են՝ 6 նիշանի կոդ կգա, կտաք մեզ։ Իրականում դա վայբերի վերականգնման կոդն է տալիս եք կեղծ List.am-ին ու ձեր վայբերը տանում են։ Այդ կոդը ոչ մեկին չի կարելի տալ, դա վերաբերում է Թելեգրամին, վոթսափին»,- ասում է Ս. Մարտիրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։