Վատիկանը հայտնվել է սնանկացման եզրին

Վատիկանը հայտնվել է սնանկացման եզրին

Վատիկանը եկամուտների կտրուկ անկումից հետո սնանկացման եզրին է:

 Express-ը հայտնում է, որ 2023 թվականին քաղաք-պետության գործառնական դեֆիցիտը կազմել է 83 միլիոն եվրո, ինչը 5 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ:

Դեֆիցիտի հիմնական պատճառ է նշվում աշխարհի կաթոլիկ եկեղեցիների, ինչպես նաև բնակչության կողմից նվիրատվությունների կրճատումը։ Դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մեծ թվով կաթոլիկներ հիասթափված են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի բարեփոխումներից։ Մեկ այլ պատճառ էլ Վատիկան այցելուների ցածր մակարդակն է՝ համեմատած մինչհամաճարակային ցուցանիշների հետ։