Քննարկում ՏԻՄ ներկայացուցիչների հետ՝ ուղղված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանը

Քննարկում ՏԻՄ ներկայացուցիչների հետ՝ ուղղված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանը
Ս․թ․ դեկտեմբերի 18-ին  «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպվեց հանդիպում- քննարկում ՀՀ Արարատի և  Արմավիրի մարզերի ՏԻՄ ներկայացուցիչների հետ:  Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչներին ծրագիրն ու ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջամտությունները։
Եվրոպական միության միջոցով (ԵՄ) ֆինանսավորվող և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող այս համապարփակ ծրագիրը նպատակ է հետապնդում վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում, ներդնելով նորարարական և կայուն մեխանիզմներ չորս հիմնական ուղղություններով գործարկման համար՝ բարձրարժեք գյուղատնտեսության խթանման, շուկայավարման,  վերամշակման  կոոպերատիվների ստեղծման ու հողերի կոնսոլիդացիայի։
Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»- ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։
Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Զարգացման  ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ծրագրի ղեկավար Լիզ Էնեզյանի ողջույնի խոսքով, ով կարևորեց միջոցառման նշանակությունը՝ տարածքային   ինքնակառավարման  մարմինների ներկայացուցիչների հետ երկխոսության ձևավորման և փոխգործակցության ամրապնդմանտեսանկյունից։
Տկն․ Էնեզյանին ողջույնի խոսքով հաջորդեց «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուն, ով հակիրճ ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղություններն ու նպատակները: Նա նաև ընդգծեց գյուղատնտեսական խորհրդատվության հասանելիության կարևորությունը՝ ոլորտի  զարգացման, вարտադրողականությանв բարձրացման և համայնքներում նորարարական մոտեցումների ներդրման համար։
Միջոցառումը հնարավորություն ընձեռեց քննարկել ծրագրի թիրախային  մարզերում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, գյուղատնտեսական աջակցության ծառայությունների հասանելիությունը և դրա կարևորությունը մարզերի տնտեսական զարգացման համատեքստում։