Ամենալավ տնտեսություն ունեցող երկրների ցանկի առաջատարներն են Իսպանիան, Իռլանդիան և Դանիան

Ամենալավ տնտեսություն ունեցող երկրների ցանկի առաջատարներն են Իսպանիան, Իռլանդիան և Դանիան
«The Economist» բրիտանական պարբերականը հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որը գնահատում է այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՆԱ-ի իրական աճը, արժեթղթերի շուկայի եկամուտները, հիմնական գնաճը, գործազրկությունը և բյուջեի մնացորդները:
Ըստ «The Economist»-ի  2024-ին ամենուժեղ տնտեսություն ունեցող երկրների ցանկը․առաջատարներն են Իսպանիան, Իռլանդիան և Դանիան։
«Իսպանիայում ՀՆԱ-ի տարեկան աճը կգերազանցի 3%-ը` պայմանավորված աշխատաշուկայի և ներգաղթի բարձր մակարդակով, ինչը մեխանիկորեն բարձրացնում է տնտեսական արդյունքը», - նշում է թերթը:

Աղբյուրի համաձայն՝ ընդհանուր առմամբ առանձնացված 37 երկրների ցանկում Թուրքիան 35-րդն է Ֆինլանդայից  և Նոր Զելանդիայից հետո: Այն իր տնտեսական վիճակով առաջ է անցնում Էստոնիայից և Լատվիայից։

Համաշխարհային տնտեսությունը ևս մեկ ուժեղ ցուցանիշ է գրանցել 2024 թվականին. ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 3,2%-ով։ Գնաճը թուլացել է, իսկ զբաղվածության աճը մնում է կայուն։