Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։ Հաշվի առնելով լեռնային բարդ տեղանքը և դրանով պայմանավորված՝ շինաշխատանքների դժվարությունները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովման և բարելավման խնդիրներին։ Այդ մասին հայտում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Կապալառուի համապատասխան մասնագետների, ինչպես նաև տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում է շինարարության մեջ ներգրավված անձնակազմի հրահանգավորում՝ շինաշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։