Լարսը բաց է, սակայն կուտակումները չեն վերանում

Լարսը բաց է, սակայն կուտակումները չեն վերանում
 «Վերին Լարս» անցակետը բաց է, սակայն այն հատելու համար 1438 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 587-ը հայկական են
Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից, որի համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։