Ամփոփվել են Հայաստանի ֆոնդային բորսայի՝ այս տարվա արդյունքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված՝ կապիտալի շուկայի մասնակիցների հետ հանդիպմանը՝ ամփոփելու 2024 թվականի արդյունքները և քննարկելու գալիք տարվա ծրագրերն ու նախաձեռնությունները։
Այս քննարկումը եզակի հարթակ էր, որը համախմբել էր շուկայի հիմնական դերակատարներին՝ վերլուծելու առկա մարտահրավերները և առաջարկելու համատեղ լուծումներ՝ նպաստելով շուկայի զարգացմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։
Այն կարևոր նախաձեռնություն էր ընկերությունների համար բորսա մուտք գործելու և իրենց նախագծերի համար անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը»։
Հանդիպումները կկրեն շարունակական բնույթ՝ նպաստելով կապիտալի շուկայի առաջընթացին և տնտեսության զարգացմանը։
Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի մանրամասները՝ https://mineconomy.am/page/2716