ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայց են իրականացրել ծխախոտի արտադրություններ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայց են իրականացրել ծխախոտի արտադրություններ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի մասնակցությամբ,  արտադրատեսակների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողների շրջանում: 
Շրջայցի գլխավոր նպատակը տնտեսվարողների խնդիրներին տեղում ծանոթանալն էր, ինչպես նաև հերթական անգամ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Մաքսային միության ՄՄ ՏԿ 035/2014 կանոնակարգի պահանջների մասին իրազեկելն ու այդ պահանջների պահպանման կարևորությունն ընդգծելը:
Հիշեցնենք, որ կանոնակարգի համաձայն արտադրվող, ներմուծվող և շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակները պետք է պարտադիր ուղեկցվեն նախազգուշացնող հատուկ էսքիզներով (պատկերներով):
Տեսչական մարմնի ղեկավարը հայրենական արտադրողներին հորդորեց խստորեն պահպանել կանոնակարգի և ոլորտային մյուս օրենքների պահանջները, գործել օրինականության սկզբունքների համաձայն :