«Վերին Լարս» անցակետը հատելուն գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում

«Վերին Լարս» անցակետը հատելուն գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում։
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. խցանումների պատճառը եղանակային վատ պայմաններն են:
Հերթում 2173 տրանսպորտային միջոց է: