Sputnik. Մինչև տարեվերջ թուրքական լիրայի արժեքը կարող է հասնել պատմական նվազագույնին

Sputnik. Մինչև տարեվերջ թուրքական լիրայի արժեքը կարող է հասնել պատմական նվազագույնին
Թուրքիայի ազգային արժույթը մինչև տարեվերջ կարող է հասնել պատմական նվազագույնին՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 36 լիրայի։ Արտարժույթի շուկաները ուշադիր հետևում են տեղի ունեցող իրադարձություններին, հայտնում է TGRT Haber հեռուստաալիքը։
Նախորդ շաբաթ թուրքական լիրան դոլարի նկատմամբ կրկին թարմացրել է պատմական նվազագույն արժեքը և գերազանցել մեկ դոլարի դիմաց 35 լիրա հոգեբանական ցուցանիշը։ Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալներով՝ այսօր դոլարը վաճառվում է 35,06 լիրայով։
 
«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, դոլարի փոխարժեքը լիրայի նկատմամբ շարունակում է աճել»,- նշում է հեռուստաալիքը։
Արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ լիրան էժանանում է դոլարի նկատմամբ։ Թուրքական արժույթի արժեքի ամսական ուժեղագույն անկումներից մեկը նկատվել է 2023 թվականի հունիսին, այն ժամանակ այն կորցրել էր արժեքի մոտ մեկ քառորդը։ Ընթացիկ տարվա սկզբից լիրան դոլարի նկատմամբ էժանացել է շուրջ 19%-ով։
Աղբյուրը՝ Sputnik