Արմենպրես. Կառավարությունը նախատեսում է սահմանել նոր ու խիստ տուգանքներ շինարարության անվտանգության խախտումների համար

Արմենպրես. Կառավարությունը նախատեսում է սահմանել նոր ու խիստ տուգանքներ շինարարության անվտանգության խախտումների համար

Կառավարությունը ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նպատակ ունի կարգավորել շինարարական հրապարակների անվտանգությունը, սահմանել նոր տուգանքներ և ամրապնդել վարչական պատասխանատվության համակարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված նախագիծը մշակվել է շինարարական հրապարակներում առկա խնդիրների համապարփակ վերլուծության հիման վրա։ 

Շինարարական արտադրության ընթացակարգերում հաճախ չեն պահպանվում անվտանգության, սանիտարահիգիենիկ և բնապահպանական պահանջները։ Հատկապես ծանրաբեռնված են եղել մթնոլորտային օդի աղտոտման, շինարարական հրապարակների կազմակերպման, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության խնդիրները։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրությունը թերի է մի շարք բնորոշումներում։ Օրինակ՝ «վերականգնում», «ուժեղացում», «ընդլայնում» և նմանատիպ այլ եզրույթների բացակայությունը բազմիցս հանգեցրել է իրավական վեճերի և բացերի։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կասեցնել նմանատիպ խնդիրները։

Նախագծում ներկայացվել են մի շարք նոր պահանջներ՝ կապված շինարարական հրապարակների անվտանգ կազմակերպման հետ․ շինարարական հրապարակների ցանկապատման, փոշու և աղտոտման կանխարգելման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների կիրառում, բեռնատար մեքենաների անվտանգ տեղաշարժի ապահովում, անձնակազմի համար անհատական պաշտպանության միջոցների տրամադրում։

Տուգանքների չափերը սահմանվում են ավելի խստացված, հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալն ու բնույթը։ Տուգանքները տարբերակված են ըստ շինարարության պայմանագրային կամ նախահաշվային արժեքի։

Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես