ԵԱՏՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալն ավելացել է 3,1%-ով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնում է, որ աճ է նկատվում բոլոր երկրներում, բայց ամենաբարձր ցուցանիշը Ղրղզստանում է՝ 31,3%։
Ղրղզստանին հաջորդում են Ղազախստանը՝ 10,2%, Բելառուսը` 7,8%, Ռուսաստանը՝ 2,2%։
Հայաստանում ցուցանիշը կազմել է 3,3%։
ԵՏՀ տվյալները ներկայացված են 2024 թվականի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածի համար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։