Երևանում աղբահանության վճարը 2025–ից կհաշվարկվի ըստ բնակարանի մակերեսի

Երևանի ավագանին նախագիծ է առաջ քաշել, որով աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետև կատարվի ըստ բնակարանի մակերեսի։ Այժմ աղբահանության վճարը գանձվում է բնակարանում գրանցված անձանց թվի` անձը ամսական 200 դրամ, իսկ տարեկան՝ 2400 դրամ։
Ըստ նախագծի` Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251 635, որից 52 641-ը` 1 սենյականոց, 85 073-ը` 2 սենյականոց, 91 829-ը` 3 սենյականոց և 22 092-ը` 4 և ավելի սենյականոց։ Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել 1 սենյականոցի համար` 35 քմ–ը, 2 սենյականոցի համար` 53 քմ–ը, 3 սենյականոցի համար` 64–ը և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում` 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։
Այսպիսով, 35 քմ մակերեսով բնակակարանում այսօր ապրում է 2 անձ և վճարվում է 400 դրամ/ամիսը, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի հաշվարկի դեպքում կվճարվի միջինում 455 դրամ։ Եթե ավելի մեծ մակերսով տանը բնակվում է մեկ մարդ և վճարում է 200 դրամ/ամիսը, ապա 2025–ը նրա աղբահանության միջին վճարը կկազմի մոտ 670 դրամ/ամիսը։ Իսկ անհատական տներում այդ ցուցանիշը կկազմի միջինում 800 դրամ։