Իրանը մինչև հունվարի 22-ը դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Սիրիա

Իրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն։
«Ներկայումս դեպի Սիրիա թռիչքներն արգելված են մինչև հունվարի 22-ը, սակայն Լիբանանի հետ կապված սահմանափակումներ չկան»,- Փուրֆարզանեի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։
Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, օդային հաղորդակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ նպատակակետ երկրից։ Նույն իրավիճակն է Եգիպտոսի դեպքում.