Տելեգրամը տպավորիչ արդյունքներ է գրանցել 2024-ին

Տելեգրամը տպավորիչ արդյունքներ է գրանցել 2024-ին
Telegram հայտնի հավելվածը տպավորիչ ֆինանսական արդյունքի է հասել ընթացիկ տարում՝ առաջին անգամ  տարին ամփոփելով եկամուտով։
Հավելվածի համահիմնադիր Պավել Դուրովն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Մոնետիզացիայի եռամյա պատմության մեջ առաջին անգամ մեսենջերը դարձավ եկամտաբեր։ 24 թվականը Telegram-ը ամփոփում է մեկ միլիարդ դոլարի եկամուտով։ Տարին փակում ենք ավելի քան կես միլիարդ դոլարի դրամական ֆոնդով, չհաշված թվային արժութային ակտիվները»։
Որպես կարևոր ձեռքբերում է նշվել Telegram Premium-ի լսարանի կտրուկ աճը. ցուցանիշը հատել է 12 միլիոն օգտատիրոջ սահմանը։