ՀՀ-ն եվրոբոնդեր կթողարկի

2025-ին եվրոբոնդերի թողարկման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Այդ մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և հավելել, որ այդ մասին արձանագրված է միջնաժամկետ պարտքի ռազմավարության մեջ/;
«Ուրախ եմ ասել, որ վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել ենք, որովհետև 2025-ին մարվող եվրոբոնդի մի մասն անցյալ տարի հետ ենք գնել: Այսինքն՝ այն բեռը, որն ունենք վճարելու մյուս տարի, էականորեն թեթևացրել ենք:
Հայաստանը պլանավորում է գնալ այդ ուղղությամբ, նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Հովհաննիսյանը: