Հրապարակվել է «Ամբերդ» կենտրոնի «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները ՀՀ-ում» մատենաշարը

2024 թվականի դեկտեմբերի 24-ին լույս է տեսել ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները ՀՀ-ում» թեմայով մատենաշարը, որի շրջանակում ներկայացվել են ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ օրենսդրությունը, կառուցվածքի տարրերը, միջազգային և տեղական փորձն ու վիճակագրությունը, միաժամանակ բացահայտվել են էկոհամակարգի զարգացման հիմնական խոչընդոտները և առաջարկվել են օրենսդրական և հայեցակարգային լուծումներ։
Հետազոտությունն իրականացրած հեղինակները` Սուրեն Պարսյանը, Ֆրիդա Բահարյանը, Զառա Մելքումյանը, Մերի Հովսեփյանը, Սողոմոն Միրզոյանը, Սամվել Նազարյանը և Դավիթ Մինասյանը, մշակել են ստարտափ էկոհամակարգը կարգավորող օրենսդրական բարեփոխումների փաթեթ, հիմնավորել և ձևակերպել են ոլորտի զարգացումը ապահովող հայեցակարգային մոտեցումներ, որոնք կարող են տեսական և գործնական նշանակություն ունենալ ուսանողների, դասախոսների, ոլորտի քաղաքականությունը մշակող և կիրառող պետական մարմիների, ՏՏ ոլորտի մասնագետների, գործարարների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվող այլ անձանց համար։
Հետազոտության հղումը՝ այստեղ