Նոյեմբերին ՏԱՑ հավելաճը նախորդ ամսվա համեմատ չի փոփոխվել

Նոյեմբերին ՏԱՑ հավելաճը նախորդ ամսվա համեմատ չի փոփոխվել
Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
✔️շինարարություն՝ 11․6%,
✔️առևտրի շրջանառություն՝ 11․5%,
✔️ծառայություններ՝ 10․4%,
Արդյունաբերության ծավալները նվազել են 19%-ով։
2024թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 27․4%-ով. արտահանումը նվազել է 35%-ով, իսկ ներմուծումը՝ 21․4%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1․4%: