Sputnik. ԵԱՏՄ և Հայաստան. Կոժոշևը խոսել է «Հյուսիս-հարավ» միջանցքի նոր հեռանկարների մասին

Sputnik. ԵԱՏՄ և Հայաստան. Կոժոշևը խոսել է «Հյուսիս-հարավ» միջանցքի նոր հեռանկարների մասին
«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) հայկական հատվածի թողունակությունը կարող է մեծանալ։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։
«Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել տրանսպորտային կապը հարևան երկրների հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության միջոցով։ Դա կհանգեցնի «Հյուսիս–հարավ» միջանցքի հայկական հատվածի թողունակության ավելացման», - նշել է Կոժոշևը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ երկրները քննարկում են միջանցքի զարգացման հարցում Ադրբեջանի, Բահրեյնի, Իրանի, Հնդկաստանի, Կատարի, Քենիայի, ԱՄԷ-ի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և Ուզբեկստանի մասնակցությունն այդ երկրների հետ։ Բանակցություններն ընթանում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում։ Հիմնական խնդիրը «առանց կարերի» լոգիստիկա ստեղծելն է։ Միության շրջանակում թվային տեխնոլոգիաները ակտիվորեն ներդրվում են երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտում։
Կոժոշևը նշել է, որ «Հյուսիս-հարավ» նախագիծն ամենակարևորն է ԵԱՏՄ երկրների համար։
«Այսօրվա իրողությունը բեռնափոխադրումների հոսքի շրջադարձն է դեպի Արևելք, դեպի Ասիա, դեպի Գլոբալ Հարավ։ Կարևոր է, որ նոր ուղիները լինեն առավելագույնս հարմար և հասանելի» , – ասել է նա։
Նախարարը նաև ընդգծել է, որ շարունակվում են աշխատանքները միջանցքի հարավային հատվածի երեք երթուղիների զարգացման ուղղությամբ՝ անդրկասպյան, արևմտյան և արևելյան։ Արդիականացվում են Կասպից ծովի ավազանի նավահանգիստները, կազմակերպվում է լաստանավային հաղորդակցություն, գործարկվում կանոնավոր կոնտեյներային փոխադրումներ։ Արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվում են հատուկ սակագնային պայմաններ և մաքսային հսկողության արագացված ընթացակարգեր։
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik