Պետությանն են վերադարձվել Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը

Պետությանն են վերադարձվել Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը
2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 և 36/1 հասցեների հողամասերի նկատմամբ:
Դատախազությունից հիշեցնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող՝ 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26,700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող՝ 213 միլիոն 531 հազար 120 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26,400 քմ մակերեսով հողամասերի վերաբերյալ 2007 թվականին կայացված՝ լոտ 22 և լոտ 24 աճուրդներն ու կիրառել անվավերության հետևանքներ: