Հատկացվել է սակագնային քվոտա՝ 9,5 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N1739-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /27.12.2024, N 2076-Ն/։
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N1739-Ն որոշմամբ 2025 թվականի համար Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է սակագնային քվոտա՝ 9,5 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի հանդեպ։
2024 թվականի նոյեմբերի 29-ի ԵՏՀԽ N 107 որոշման համաձայն՝ սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 9,5 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող 9,0 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։

Նշյալ մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հայտ՝ կցելով որոշման հավելվածի 19-րդ և 19․1-րդ կետերով նշված անհրաժեշտ փաստաթղթերը։
Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ [email protected]), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։
Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2076-Ն որոշում 
