Մոլդովայում մտադիր են արգելել Հայաստանի ավիաընկերությունների աշխատանքը

Մոլդովայում մտադիր են արգելել Հայաստանի ավիաընկերությունների աշխատանքը
Մոլդովայի իշխանությունները հունվարի 9-ին մտադիր են քննարկել մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ավիաընկերությունների աշխատանքը այդ երկրում արգելելու հարցը։ Համապատասխան կարգավորմամբ Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունը նպատակ ունի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության նորմերին։
Ցանկում ներառվել են ավելի քան 20 երկրների ավիաընկերություններ, այդ թվում` Ռուսաստանի, Հայաստանի, Աֆղանստանի, Ղրղզստանի, Տանզանիայի, Կոնգոյի, Իրանի, Լիբիայի և Սուդանի։