Sputnik. Բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել

Sputnik. Բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել
 Ռուսական «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությունը՝ Ան-124 «Ռուսլան» և Իլ-76 բեռնատար ինքնաթիռների խոշորագույն մասնավոր օպերատորը, պատրաստ է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, տարբեր տեսակի բեռների համար առաջարկել մուլտիմոդալ լուծումներ, ինչպես նաև մասնակցել անձնակազմի վերապատրաստմանը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիաընկերության ինժեներական կենտրոնի ղեկավար Անատոլի Զագորդանը։
Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները մասնակցել էին Հայաստանի լոգիստիկ շուկայի վերաբերյալ կլոր սեղանին, որը կազմակերպել էր ՌԴ առևտրային ներկայացուցչությունը։
«Հաշվի առնելով, որ Հայաստանում ակտիվ քննարկվում են մուլտիմոդալ (տրանսպորտի տարբեր տեսակների օգտագործմամբ) փոխադրումների տարբերակները, հնարավոր է` հայ գործընկերներին հետաքրքրի ծանրաքաշ ավիացիայով փոխադրումների քննարկումը», նշեց Զագորդանը: Բացի այդ, ընկերությունը պատրաստ է մասնակցել թռիչքատեխնիկական և ինժեներական անձնակազմի վերապատրաստմանը:
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik