news.am. Եվրոպայի ո՞ր երկրներում են ամենաշատը բարձրանալու բնակարանների գները 2025 թվականին

Ըստ Fitch Ratings-ի տվյալների, առաջիկա երկու տարում աշխարհում բնակարանների գների բարձրացում է ակնկալվում:
2025 թվականին բնակարանների գների ամենամեծ աճն ակնկալվում է Նիդեռլանդներում, Կանադայում, Բրազիլիայում և Մեքսիկայում։ Կանադայում և Նիդեռլանդներում դա պայմանավորված է առաջին անգամ բնակարան գնողներին աջակցելու կառավարության ծրագրերով, իսկ Բրազիլիայում և Մեքսիկայում խթանիչ կդառնա աշխատավարձերի և շինարարության ծախսերի մեծացումը, հայտնում է euronews-ը։ Իրական եկամուտները շարունակում են աճել եվրոգոտում՝ խթանելով պահանջարկը և բարձրացնելով գները գրեթե բոլոր անդամ երկրներում։
Միակ բացառությունը Ֆրանսիան է, որտեղ ակնկալվում է գների անկում՝ բնակչության սահմանափակ հնարավորությունների և քաղաքական անորոշության պատճառով: Սակայն անկման ակնկալվող տեմպը կլինի ավելի դանդաղ, քան անցյալ տարի, քանի որ գները պոտենցիալ կսկսեն աճել 2026 թվականին, ասվում է զեկույցում:
Նյութն ամբողջությամբ՝ news.am