ԱԺ բյուջետային գրասենյակը հրապարակեց 2024թ-ի բյուջեի օպերատիվ կատարողականը

ACSES-Armenian Center for Socio-Economic studies- ի տնօրեն՝ Հայկազ Ֆանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, մասնավորապես անդրադառնալով բյուջեի օպերատիվ կատարողականին։
«ԱԺ բյուջետային գրասենյակը հրապարակեց 2024թ-ի բյուջեի օպերատիվ կատարողականը, ըստ այդմ՝ 2024թ-ին հավաքագրվել է 2.34 տրիլիոն դրամի հարկային եկամուտ և պետական տուրք, ինչը 222.7 մլրդ դրամով ավելի քիչ է, քան սկզբնապես հաստատվել էր օրենքով և 224 մլրդ դրամով քիչ է ճշտված պլանից: Եվ այս ֆոնին գիտե՞ք ինչքան է 2025թ-ի բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի հաստատված պլանը՝ 2.72 տրիլիոն դրամ - 16.2%-ով ավել, քան այս տարվա փաստացի ցուցանիշն է․․․ մեղմ է ասել, թե իրատեսական չի 2025թ-ի պլանը»։