Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ 500 դոլարից ցածր է

Եվրոպայում գազի գինը հունվարի 7-ին բորսայի աճուրդի ընթացքում 2024 թվականի դեկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց 500 դոլարից ցածր է եղել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լոնդոնյան ICE բորսայի տվյալներին։ Օրվա սկզբից ի վեր գնի ընդհանուր նվազումը կազմում է մոտ 2%:
Նիդեռլանդների TTF հանգույցում փետրվարի ֆյուչերսները վաճառվում են հազար խորանարդ մետրի դիմաց 495,6 դոլարով, ինչը համապատասխանում է մեկ ՄՎտ/ժամի համար 46 եվրոյի (ICE-ի գները նշված են եվրոյով՝ մեկ ՄՎտ/ժամի համար հաշվի առնելով եվրոյի ներկայիս փոխարժեքը դոլարի նկատմամբ):
Դեկտեմբերի վերջին Եվրոպայում գազի գներն աստիճանաբար աճում էին՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմանը սպասելու ֆոնին։ Սակայն ՌԴ-ից մատակարարումների դադարեցումից հետո գնանշումներն աճեցին ընդամենը 1%-ով՝ մնալով 2023 թվականի նոյեմբերի 15-ի առավելագույն նիշին։ Այնուհետև արժեքը սկսեց նվազել։
ՏԱՍՍ-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2025 թվականին գազի գները կբարձրանան համաշխարհային բոլոր հիմնական շուկաներում: Եվրոպայում սպասվում է չափավոր աճ՝ մինչև 10 տոկոս, ընդ որում՝ Ուկրաինայով տարանցման դադարեցումը շուկայի վրա ազդեցության հիմնական գործոնը չի դառնա։ 2026-2027 թվականների համար փորձագետները գնանշումների հերթական անկում են կանխատեսում։
2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցվել է...
Ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru