Թանգարանները ավելի քան 1 մլրդ սեփական եկամուտ են ստացել. Ժաննա Անդրեասյան

Թանգարանների սեփական եկամուտը նախորդ տարի կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ: Այս մասին 2024թ արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այցելուների թիվը դեռևս ամփոփվում Է, բայց դեկտեմբերին ևս, նախորդ տարվա համեմատ, ավելի է եղել։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գործարկվել է թանգարանային էլկտրոնային տոմսերի միասնական համակարգը, և այս տարվանից բոլոր քաղաքացիները հնարավորւթյուն կունենան նախարարության թանգարանների տոմսերն ու նաև հուշանվերներ գնել առցանց եղանակով։
Նախարարն անդրադարձել է նաև բուհերի միավորմանը, նշելով, որ առանձին բուհեր այս պահին չեն միավորվելու, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական ծրագիր