Բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը նախորդ տարի աճել է մոտ 2.5 անգամ

Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասել է, որ, մասնավորապես ներկայում 300– 400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ 563 ուսուցիչ: Այս ցուցանիշը մոտ 2.5 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: