Հագեցած լաբորատորիներ կան դպրոցների կեսից ավելիում

Հագեցած լաբորատորիներ կան դպրոցների կեսից ավելիում

Ընթացիկ ուսումնական տարում Հայաստանի ավելի քան 540 դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ են բացվել։ Հանրապետության դպրոցների շուրջ կեսն արդեն հագեցած լաբորատորիաներ ունի: Դա շատ կարևոր է բնագիտական ուղղվածության գիտելիքի մակարդակի որակի բարձրացման համար։

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր նշել է, որ դպրոցական գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրը նախատեսվում է լուծել լաբորատորիաների ներդրման ծրագրով։