Որո՞նք են ԲՏԱ ընկերություններին աջակցության ուղղությունները. Նախարարությունը հրապարակում է կատարել

Որո՞նք են ԲՏԱ ընկերություններին աջակցության ուղղությունները. Նախարարությունը հրապարակում է կատարել
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներն` ուղղված բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:
ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է պետական աջակցության ուղղությունները և հայտնել, որ դրանք կտրամադրվեն եռամսյակային կտրվածքով.
 Աշխատանքային միգրանտներ՝
• Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին՝ գործում է 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը։
• Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն աշխատանքային միգրանտներին՝ գործում է 2026 թ. հունվարի 1-ից մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը
 Նոր աշխատողներ (առաջին անգամ ոլորտ մուտք գործող մասնագետներ)՝
Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին
 Կադրերի պատրաստում և վերապատրաստում՝
Եկամտային հարկի 50%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին
Օրենքը ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2031 թ. դեկտեմբերի 31-ը։
 Հարկային արտոնություններ՝
 Շրջանառության հարկ
• Նվազեցում` 5%-ից դառնում է 1%
 Եկամտային հարկ
• Գիտահետազոտական ոլորտ` 20%-ից դառնում է 10%
 Շահութահարկ
• Բացառապես գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական աշխատողների աշխատավարձի 200%-ի չափով շահութահարկի բազայի նվազեցում,
• Մինչև 50 աշխատող ունեցող ընկերությունների ստացած նպատակային միջոցների հարկման հատուկ կարգ,
• Գիտական հետազոտությունների հիմնական միջոցների ամորտիզացիայի ճկուն ժամկետի սահմանում: