Աշխարհում ամենաշատ վաճառված մեքենաները 2024-ին

Focus2Move-ի՝ Աշխարհի ամենավաճառվող ավտոմեքենաների վարկանիշը (World Best Selling Car Ranking) դասակարգում է մեքենաները՝ ըստ աշխարհում տվյալ ժամանակահատվածում ունեցած վաճառքի քանակի՝ միավորելով 162 երկրների տվյալները, որոնք ստացվում են ամեն ամիս: Թեև դժվար է փոխարինել ավանդական դիզելային և բենզինային մոդելները վարկանշային աղյուսակի թոփ 100-ում, այուամենայնիվ էլեկտրական մեքենաների նոր մոդելները արագորեն գրավում են համաշխարհային առաջատարների վարկանիշը, քանի որ ավտոարդյունաբերությունն ավելի ու ավելի է շարժվում դեպի էլեկտրաֆիկացում:
2024 թվականի տվյալները հետաքրքիր պատկեր են ներկայացնում համաշխարհային ավտոմոբիլային շուկայում՝ պարզ ցույց տալով ավանդական և նորարար մոդելների միջև սրընթաց մրցակցություն։