ՄՔԾ Էրեբունու բաժինը ժամանակավորապես կսպասարկի այլ հասցեում

ՄՔԾ Էրեբունու բաժինը ժամանակավորապես կսպասարկի այլ հասցեում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ 2025 թվականի հունվարի 13-ից Էրեբունու բաժինը  (հասցե՝ Մովսես Խորենացու փողոց, 162 ա շենք) , պայմանավորված շենքային անբարեկարգ պայմաններով,  ժամանակավորապես կսկսի ծառայություններ մատուցել  Կենտրոն 2 բաժնում (հասցե՝ ք. Երևան, Զաքյան փողոց, շենք 3, 118/1)։
Ծառայությունից հայտնում են, որ բացառությամբ հաշվառման գործարքների, մյուս ծառայությունների համար հնարավոր է մոտենալ ՆԳՆ ՄՔԾ ցանկացած տարածքային ստորաբաժանում։