Թոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետը 1 տարով երկարացվեց

Թոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետը 1 տարով երկարացվեց
ՀՀ–ում անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար կտրամադրվի ևս մեկ տարի՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 30–ը։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով,  2022 թ. հուլիսին՝ մեկնարկից հետո աճել է թե գործարքների, թե շահառուների թիվը : Անկանխիկ գործառնությունների ծավալըհասել է 171.7 մլրդ դրամի, և ավելի քան 2 տարում վերադարձվել է 15.2 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը 2024 թ. նոյեմբերին գերազանցել է 278 հազարը։
«Ակնկալում ենք, որ 2024 թ. դեկտեմբեր և 2025 թ. հունվար ամիսներին կհատենք 300 հազարի շեմը։ Մեկ շահառու գծով հաշվարկված հետվճարի միջին ամսական գումարը 2022 թ. դեկտեմբերին կազմել է 3 379 դրամ, 2024 թ. նոյեմբերին՝ 4 190 դրամ»,– հայտարարեց նախարարը։
Նա ընդգծեց, որ 2024 թ. նոյեմբեր ամսվա տվյալներով` շահառուների ավելի քան 48 տոկոսն իր կենսաթոշակը կամ նպաստը հիմնականում ծախսել է անկանխիկ եղանակով։