ՀՀ շրջակա միջավայրին եւ պետությանը 2024թ. հասցվել է մոտ 9 մլրդ դրամի վնաս. պաշտոնյա

ՀՀ շրջակա միջավայրին եւ պետությանը 2024թ. հասցվել է մոտ 9 մլրդ դրամի վնաս. պաշտոնյա

Հայաստանում 2024թ. Բնապահպանության եւ ընդերքի պաշարների տեսչության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում բացահայտվել է շրջակա միջավայրին եւ պետությանը հասցված վնաս, որը կազմել է 8,8 մլրդ դրամ։ 

Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի բնության եւ օգտակար հանածոների պահպանության տեսչական մարմնի ղեկավար  Հովհաննես Մարտիրոսյանը։