Բրիտանական ֆունտը գրանցել է ռեկորդային անկում․ Reuters
Տեղի ունեցածը մասնագետները բացատրում են գլոբալ պարտատոմսերի վաճառքով, ինչի արդյունքում 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր՝ բանկային վարկավորման դադարելուց հետո, հասել է ամենաբարձր մակարդակին:
Տնտեսագետները նախազգուշացնում են, որ աճող պարտավորությունները կարող են ստիպել կառավարությանը կրճատել ծախսերը կամ բարձրացնելու հարկերը: Ավելի վաղ փորձագետները գրել էին Մեծ Բրիտանիայում բնակարանների գների ռեկորդային աճի մասին. 2024 թվականի աշնան վերջի դրությամբ տան միջին արժեքն այնտեղ հասել է գրեթե 300 հազար ֆունտ ստեռլինգի, ինչը համարժեք է մոտավորապես 147.4 մլն դրամի:
ԱՄՆ-ում նույնպես դիտարկվում է 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերության աճ, ինչը ազդում է համաշխարհային շուկաների վրա: