ԱՄՆ-ն կընդլայնի AI չիպերի արտահանման սահմանափակումները

ԱՄՆ գործող վարչակազմը ցանկանում է հասցնել Nvidia-ի և ամերիկյան այլ ընկերությունների կողմից արտադրված արհեստական բանականության չիպերի արտահանման սահմանափակումների ևս մեկ փուլ մտցնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նրանց կարծիքով՝ այս միջոցառումն ուղղված է «առաջադեմ տեխնոլոգիաների Չինաստանի և Ռուսաստանի ձեռքն ընկնելը» կանխելուն։ Խնդիրը վերաբերում է AI չիպերի վաճառքի սահմանափակմանը, որոնք օգտագործվում են տվյալների կենտրոններում: Սահմանափակումները կարող են հայտարարվել արդեն հունվարի 10-ին։ Դրանք, հավանաբար, կներկայացվեն ինչպես երկրների, այնպես էլ կոնկրետ ընկերությունների մակարդակով, նշում է հրատարակությունը։