ԱՄՆ-ում հրդեհի տարածքից տարհանվել է 360 հազար մարդ. վնասի գնահատականները տարբեր են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում գրեթե 11 հազար հեկտար տարածքի բռնկված հրդեհները անվանել է նահանգի պատմության մեջ ամենախոշորն ու ամենակործանարարը։
«Այս պահին տարհանվել է 360 հազար մարդ»,- ասել է ԱՄՆ նախագահը, ըստ որի,
այս պահին ոչ ոք չի կարողանա ասել վնասի չափը: «Սա շատ, շատ, շատ մեծ թիվ է», - ասել է նախագահը:
AccuWeather խորհրդատվական ընկերության կանխատեսումների համաձայն, հրդեհներից վնասը և տնտեսական կորուստները կկազմեն $52-ից մինչև $57 մլրդ.։ Միևնույն ժամանակ, Financial Times թերթը, հղում անելով JPMorgan-ին, հայտնում է, որ Կալիֆորնիայում հրդեհներից ապահովագրական ընկերության վնասները կարող են կազմել 20 մլրդ դոլար, իսկ ընդհանուր վնասը կկազմի 50 մլրդ դոլար։