Առևտրի խոշոր օբյեկտներում նախորդ տարի հայտնաբերվել է ավելի քան 4500 խախտում
Հայաստանում գործող առևտրի խոշոր օբյեկտներում տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող խախտումների ավելի քան 95%-ը վերացված է։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն, ամփոփելով 2024 թվականն, ասել է, որ 2024 թվականին տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմինը 2300-ից ավելի ստուգում և հետազոտություն է իրականացրել, հայտնաբերվել է ավելի քան 4500 խախտում։
«2024 թվականի ընթացքում կրկին նույն հետազոտություններն են իրականացվել, ինչ նախորդ տարի, և եթե նույն խնդիրները կրկին հայտնաբերվել են, ապա ևս մեկ անգամ որոշվել է դադարեցնել գործունեությունը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ այդ օբյեկտներում արձանագրված խախտումների 95%-ը և ավելին վերացված է»,- նշեց Խաչատրյանը։
Անդրադառնալով խնդիրներին` նա նշել է, որ օբյեկտներում հիմնականում էլեկտրականությունն են ոչ պատշաճ մոնտաժում, հաճախ բացակայում են նաև հրդեհաշիջման համակարգերը, ծխահեռացման համակարգերը, տարհանման ելքերն էլ ոչ պատշաճ են կահավորված լինում և այլն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի 2 եռամսյակի ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ էր իրականացրել է «Փեթակ», «Սուրմալու» առևտրի կենտրոններում։